Հոդված 13
Հոդված 13
Վիճելի հարցեր, խորհրդակցություններ
1. Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում առաջացող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Այդպիսի խորհրդակցությունների և բանակցությունների ժամանակ շարունակում են կիրառվել սույն Համաձայնագրով նախատեսված՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները:
2. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով իրավասու մարմիններն անցկացնում են համատեղ խորհրդակցություններ, փոխանակում են նորմատիվ իրավական ակտեր գաղտնի տեղեկատվության պաշտպանության բնագավառում, ինչպես նաև իրականացնում են այլ համագործակցություն: