Հոդված 4
Հոդված 4
Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն
1. Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը ապահովելու համար:
2. ԱՊՀ մարմիններն իրականացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը սույն Համաձայնագրի, ինչպես նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված Կանոնների համաձայն:
3. ԱՊՀ մարմիններ ուղարկված պաշտոնատար անձանց սույն Համաձայնագրի մասնակից պետությունը իր կողմից տրամադրում է գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ԱՊՀ մարմնի կազմած պաշտոնների ցանկի հիման վրա, որոնց փոխարինումը ենթադրում է գաղտնի տեղեկատվությանն առնչություն, և այդ մասին գրավոր տեղեկացնում է ԱՊՀ համապատասխան մարմին: ԱՊՀ մարմիններում կնքված աշխատանքային պայմանագրերի և գործարքների հիման վրա իբրև փորձագետներ աշխատող անձանց (բացի վարչատնտեսական անձնակազմից) թույլտվությունը տրվում է Կանոնների համաձայն:
4. Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է գաղտնի տեղեկությանն առնչվելու թույլտվությունը, որը տրված և ձևակերպված է մյուս Կողմի կողմից: