Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Այցելություն ԱՊՀ մարմիններ

1. ԱՊՀ մարմին այցելություն կազմակերպելիս, որի ընթացքում նախատեսվում է գաղտնի տեղեկություններին առնչություն, Կողմերի իրավասու կամ լիազոր մարմինները գործուղվող անձի վերաբերյալ ԱՊՀ համապատասխան մարմնին նախապես գրավոր ծանուցում են ուղարկում հետևյալ տեղեկությունների պարունակությամբ.

անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և ծննդավայր, քաղաքացիություն, անձնագրի համար ու սերիա,

պաշտոն, Կողմի իրավասու կամ լիազոր մարմնի անվանում,

համապատասխան գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկության թույլտվության առկայության վերաբերյալ տեղեկություն,

այցի ենթադրյալ ամսաթիվը և տևողությունը,

այցի նպատակը:

ԱՊՀ մարմնում գործուղվող անձանց համար գաղտնի տեղեկատվության աշխատանքի հետ առնչվելու հիմք է հանդիսանում այդ անձանց մասին նշված ծանուցումը:

2. Այդպիսի այցելությունների ընթացքում գործուղվող անձինք ստորագրությամբ ծանոթանում են Կանոններին և պարտավոր են դրանք պահպանել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։