Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Համաձայնագրի գործողության և գործողության դադարեցման ժամկետը

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Սույն Համաձայնագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի դուրս գալու սույն Համաձայնագրից այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ և կարգավորելով Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում առաջացած ֆինանսական ու այլ պարտավորությունները:

2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում ԱՊՀ շրջանակներում Կողմերի համագործակցության ընթացքում փոխանցված կամ ձևավորված գաղտնի տեղեկատվության նկատմամբ շարունակում են կիրառել դրա պաշտպանության միջոցները, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, քանի դեռ տեղեկությունը չի գաղտնազերծվել փոխանցող Կողմի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։