Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Իրավասու մարմինները, լիազոր մարմինները և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինները

1. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում համագործակցությունն իրականացվում է իրավասու մարմնի միջոցով:

2. Իրավասու մարմինները որոշվում են յուրաքանչյուր Կողմի կողմից, և նրանց մասին տեղեկություններն ուղարկվում են ավանդապահին՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ի պահ հանձնելիս: Իրավասու մարմնի փոփոխման դեպքում Կողմը մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է ավանդապահին:

3. Անկախ Պետությունների Համագործակցության իրավասու մարմին է հանդիսանում Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեն:

4. Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում փոխգործակցում են անմիջականորեն:

5. Գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ գործունեություն իրականացնող ԱՊՀ մարմինների ցանկը (այսուհետ` ցանկ) ձևավորում է ԱՊՀ գործադիր կոմիտեն:

Սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում ԱՊՀ գործադիր կոմիտեն ուղարկում է ցանկը սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:

Ցանկում փոփոխությունների դեպքում ԱՊՀ գործադիր կոմիտեն 1 ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է սույն Համաձայնագրի մասնակից պետություններին:

6. Լիազոր մարմինների և ԱՊՀ մարմինների փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։