Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Այցելություններ

1. Կողմերից մեկի քաղաքացիների այն այցելությունները դեպի մյուս Կողմ, որոնք ներառում են գաղտնի տեղեկատվությանն ու գաղտնի պայմանագրերին առնչվելու իրավունք, ենթակա են հյուրընկալող Կողմի իրավասու մարմնի նախապես գրավոր հաստատմանը:

2. Այն այցելությունները, որոնք ներառում են գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունք, Կողմերից մեկի կողմից թույլատրվում են մյուս Կողմի քաղաքացիներին միայն այն դեպքերում, եթե նրանք ունեն անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համապատասխան թույլտվություն և լիազորված են գաղտնի տեղեկատվություն ստանալ կամ առնչվել գաղտնի տեղեկատվությանը` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Այն այցելությունները, որոնք ներառում են երրորդ պետությունների քաղաքացիների` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու իրավունք, թույլատրվում են միայն Կողմերի ընդհանուր համաձայնությամբ:

4. Հյուրընկալող կողմի իրավասու մարմինն առնվազն երեսուն (30) օր առաջ մյուս Կողմի իրավասու մարմնի համար պետք է ստանա այցելության մասին դիմում:

5. Հրատապ դեպքերում այցելության համար դիմումը կփոխանցվի առնվազն մեկ օր առաջ:

6. Այցելության համար դիմումը ներառում է՝

ա) այցելուի անունը և ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրն ու վայրը, քաղաքացիությունը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի համարը,

բ) այցելուի կողմից ներկայացվող իրավաբանական անձի անվանումը և հասցեն,

գ) այն իրավաբանական անձի անվանումը և հասցեն, ուր այց է կատարվելու,

դ) այցելուի` գաղտնի տեղեկությանն առնչվելու թույլտվությունը և դրա վավերականության հաստատումը,

ե) այցելության առարկան և նպատակը,

զ) հայցվող այցելության ամսաթվերը և տևողությունը: Պարբերական այցելությունների դեպքում նշվում է այցելությունների ընդհանուր տևողությունը,

է) իրավասու մարմնի պաշտոնական կնիքը, ամսաթիվը և ստորագրությունը:

7. Այցելությունը հաստատվելուց անմիջապես հետո hյուրընկալող Կողմի իրավասու մարմինը այցելության համար դիմումի պատճենը տրամադրում է այն իրավաբանական անձի անվտանգության աշխատակիցներին, ուր այց է կատարվելու:

8. Այցելության վավերականության հաստատման ժամկետը չպետք է գերազանցի մեկ տարին:

9. Կողմերը կարող են կազմել պարբերական այցելություններ կատարելու լիազորություն ստացած ֆիզիկական անձանց ցանկ: Ցանկերը վավեր կլինեն նախնական տասներկու (12) ամիս ժամկետով: Այդ անձանց կողմից համապատասխան այցելությունների պայմաններն ուղղակիորեն համաձայնեցվում են իրավաբանական անձի համապատասխան կոնտակտային անձանց հետ` համաձայնեցված ժամկետներին ու պայմաններին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։