Հոդված 5
Հոդված 5
Պաշտպանության միջոցներ և գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն
1. Ազգային օրենսդրության համաձայն` Կողմերը ձեռնարկում են պատշաճ բոլոր միջոցները սույն Համաձայնագրի ներքո փոխանակված և ձևավորված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը տրվում է պաշտպանության այն նույն աստիճանը, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով` համարժեք աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար:
2. Տրամադրող կողմը Ստացող կողմին գրավոր տեղեկացնում է փոխանցված ցանկացած գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխության մասին:
3. Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը ,իրազեկել` ըստ անհրաժեշտությանե հիմունքով կսահմանափակվի այն անձանցով, որոնց, ազգային օրենսդրության համաձայն, թույլատրվում է առնչվել գաղտնիության համարժեք աստիճանի գաղտնի տեղեկություններին:
4. Սույն Համաձայնագրի շրջանակում յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի ազգային օրենսդրության համաձայն տրամադրված` անձնակազմի և հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունները: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունները պետք է համապատասխանեն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված գաղտնիության աստիճաններին:
5. Ազգային օրենսդրությանը համապատասխան` իրավասու մարմիններն աջակցում են միմյանց անհատական հուսալիության ստուգման ընթացակարգերին առնչվող հարցերի կարգավորման գործում, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագիրը կիրառելիս:
6. Սույն Համաձայնագրի շրջանակում իրավասու մարմինները միմյանց անհապաղ տեղեկացնում են անձնակազմի և հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություններին վերաբերող ցանկացած փոփոխության մասին, մասնավորապես՝ դրանց կասեցման կամ դրանց աստիճանի իջեցման մասին:
7. Ստացող կողմը`
ա) գաղտնի տեղեկությունը ներկայացնում է որևէ երրորդ կողմի միայն Տրամադրող կողմի գրավոր համաձայնությունը նախապես ստանալուց հետո,
բ) դրոշմագրում է ստացված գաղտնի տեղեկությունը` 3-րդ hոդվածին համապատասխան,
գ) օգտագործում է գաղտնի տեղեկությունը միայն այն նպատակներով, որոնց համար այն տրամադրվել է: