Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Գաղտնի տեղեկությունների վերարտադրումը և թարգմանությունը

1. Գաղտնի տեղեկությունների թարգմանություններն ու կրկնօրինակները կատարվում են Ստացող կողմի օրենսդրությանը և հետևյալ ընթացակարգերին համապատասխան.

ա) ֆիզիկական անձանց տրվում է անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու համապատասխան թույլտվություն` ազգային օրենսդրության համաձայն,

բ) թարգմանություններն ու կրկնօրինակները դրոշմագրվում են և պաշտպանվում, ինչպես գաղտնի տեղեկության բնօրինակը,

գ) թարգմանությունները և կրկնօրինակների քանակը չպետք է գերազանցեն պաշտոնական նպատակների համար պահանջվող քանակը,

դ) թարգմանությունները պետք է պարունակեն թարգմանության լեզվով նշում, որը ցույց կտա, որ դրանք պարունակում են Տրամադրող կողմից ստացված գաղտնի տեղեկություններ:

2. «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» / «ΑΠΟΡΡΗ)Ο» / «SECRET» կամ ավելի բարձր գաղտնիության աստիճանին համարժեք ցանկացած գաղտնի տեղեկատվություն թարգմանվում կամ վերարտադրվում է միայն Տրամադրող կողմի գրավոր համաձայնությունը նախապես ստանալուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։