Հոդված 9
Հոդված 9
Գաղտնի պայմանագրեր
1. Կողմերից յուրաքանչյուրը, որը ցանկանում է գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի պայմանագրային կողմի հետ կամ ցանկանում է իր պայմանագրային կողմերից մեկին լիազորել գաղտնի պայմանագիր կնքել մյուս Կողմի տարածքում, պետք է նախապես իր իրավասու մարմնի միջոցով ստանա մյուս Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությունն այն մասին, որ առաջարկվող պայմանագրային կողմն իրավունք ունի առնչվելու սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանը և ունի գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն` բացառությամբ գաղտնիության «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» / «AKPΩΣ ΑΠΟΡΡΗΤΟ» / «TOP SECRET» աստիճանին համարժեք գաղտնի տեղեկատվության:
2. Սույն Համաձայնագրի ներքո կնքված ցանկացած գաղտնի պայմանագիր ներառում է հետևյալը.
ա) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ իր շինություններն ունենան գաղտնիության համապատասխան աստիճանի գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու և դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմանները,
բ) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ ֆիզիկական անձանց, որոնցից պահանջվում է կատարել գաղտնի տեղեկատվությանն առնչվող պարտավորություններ, տրամադրվեն անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն,
գ) պայմանագրային կողմի պարտավորությունը` ապահովել, որ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն ունեցող բոլոր ֆիզիկական անձինք տեղեկացված լինեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում իրենց պարտավորությունների մասին՝ երկու Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան,
դ) եթե ենթակապալառուին թույլատրվում է առնչվել գաղտնի տեղեկություններին, ապա ենթակապալառուն ունի անվտանգության չափորոշիչներին հետևելու այն նույն պարտավորությունները, որոնք ունի պայմանագրային կողմը,
ե) պայմանագրային կողմի պարտավորությունը` պարբերաբար ստուգել իր շինությունների անվտանգությունը,
զ) գաղտնի տեղեկությունների և այն ոլորտների ցանկը, որտեղ գաղտնի տեղեկությունը կարող է ձևավորվել,
է) իրազեկման ընթացակարգ գաղտնի տեղեկության գաղտնիության աստիճանի փոփոխության դեպքում,
ը) հաղորդակցություն և փոխանցման էլեկտրոնային միջոցներ,
թ) գաղտնի տեղեկության փոխանցման կամ տեղափոխման ընթացակարգ,
ժ) համապատասխանաբար լիազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք պատասխանատու են գաղտնի պայմանագրին առնչվող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համակարգման համար.
ժա) պայմանագրային կողմի պարտավորությունը` ծանուցել գաղտնի տեղեկության փաստացի կամ հնարավոր կորստի, արտահոսքի կամ չթույլատրված տարածման դեպքում,
ժբ) պայմանագրային կողմի պարտավորությունը` իր իրավասու մարմնին փոխանցել գաղտնի պայմանագրի կրկնօրինակը,
ժգ) ենթակապալառուի պարտավորությունը` իրականացնել անվտանգությանն առնչվող այն պարտավորությունները, որոնք ունի պայմանագրային կողմը:
3. Ստացող կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ պայմանագրային կողմն իրավունք ունի ներգրավելու ենթակապալառուի:
4. Կողմերից որևէ մեկի տարածքում հնարավոր պայմանագրային կողմի և մյուս Կողմի տարածքում գտնվող հնարավոր պայմանագրային կողմի միջև գաղտնի պայմանագիր կնքելու նպատակով նախապայմանագրային բանակցությունների մեկնարկից հետո իրավասու մարմինը մյուս Կողմին տեղեկացնում է նախապայմանագրային բանակցություններին առնչվող գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին:
5. Գաղտնի յուրաքանչյուր պայմանագրի օրինակ փոխանցվում է այն Կողմի իրավասու մարմնին, որտեղ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեն անվտանգության վերահսկողության պատշաճ մակարդակ ապահովելու համար:
6. Իրավասու մարմինների ներկայացուցիչները այցելում են միմյանց` գաղտնի պայմանագրում գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պայմանագրային կողմի ընդունած միջոցները վերլուծելու նպատակով: Այցելության մասին պետք է ծանուցել առնվազն քսան (20) օր առաջ: