Հոդված 14
Հոդված 14
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում ազգային օրենսդրության համաձայն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագրում ցանկացած փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։ Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը։
3. Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` գրավոր մյուս Կողմին ծանուցելով։ Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո:
4. Չնայած սույն Համաձայնագրի գործողության դադարեցմանը` Կողմերը երաշխավորում են, որ կշարունակեն ապահովել ամբողջ գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, քանի դեռ Տրամադրող կողմը Ստացող կողմին իր գրավոր համաձայնությամբ չի ազատել այդ պարտավորությունից:
Կատարված է Նիկոսիա քաղաքում 2017 թվականի մայիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Մեկնաբանության տարբերությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. ապրիլի 23-ին