Հոդված 11
Հոդված 11
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտում
1. Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան` գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում, որը հանգեցնում է մյուս Կողմից ստացված կամ ձևավորված գաղտնի տեղեկությունների փաստացի կամ հնարավոր բացահայտմանը, այն Կողմի իրավասու մարմինը, որտեղ տեղի է ունեցել պահանջների խախտումը կամ գաղտնի տեղեկատվության չթույլատրված բացահայտումը, անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմի իրավասու մարմնին և սկսում համապատասխան հետաքննություն:
2. Եթե գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտումը ծագում է երրորդ կողմում, փոխանցող պետության իրավասու մարմինը ձեռնարկում է սույն հոդվածի 1-ին պարաբերությամբ նախատեսված գործողությունները:
3. Մյուս Կողմը, ըստ պահանջի, համագործակցում է հետաքննության ընթացքում` սույն հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան:
4. Մյուս Կողմը տեղեկացվում է հետաքննության արդյունքների մասին և ստանում վնասի պատճառների և ծավալի վերաբերյալ վերջնական տեղեկություն: