Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործվող սահմանումները նշանակում են հետևյալը.
«Գաղտնի տեղեկության պաշտպանության պահանջների խախտում» նշանակում է` սույն Համաձայնագրին կամ Կողմերի ազգային օրենսդրությանը հակասող գործողություն կամ բացթողում, որի հետևանքը կարող է լինել գաղտնի տեղեկության բացահայտումը, կորուստը, ոչնչացումը, ապօրինի յուրացումը կամ ցանկացած այլ տեսակի գաղտնազերծումը:
«Գաղտնի պայմանագիր» նշանակում է` պայմանագրի երկու կամ ավելի կողմերի միջև համաձայնագիր, որը պարունակում է, ներառում է կամ պահանջում է մատչելիություն գաղտնի տեղեկատվությանը:
«Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է՝ ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բովանդակությունից, պահանջում է պաշտպանություն չթույլատրված գործողություններից, և որը դասակարգվել է Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
«Իրավասու մարմին» նշանակում է` սույն Համաձայնագրի իրականացման և վերահսկողության համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին, որի հետ համաձայնեցվում են սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունները:
«Պայմանագրային կողմ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավունակ է կնքելու գաղտնի պայմանագրեր:
«Հիմնարկության` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» նշանակում է` իրավասու մարմնի որոշում, որը սահմանում է, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, իրավաբանական անձն ունի գաղտնի տեղեկություններ տնօրինելու և դրանք պահելու ֆիզիկական և կազմակերպական կարողություններ:
«Իրազեկել` ըստ անհրաժեշտության» նշանակում է` գաղտնի տեղեկություններին առնչվելու անհրաժեշտություն` համապատասխան ծառայողական դիրքի շրջանակում և որոշակի խնդրի լուծման նպատակով:
«Տրամադրող կողմ» նշանակում է` այն Կողմը, որը մյուս Կողմի պետությանն է փոխանցում գաղտնի տեղեկությունները:
«Անձնակազմի` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն» նշանակում է` իրավասու մարմնի որոշում, որը սահմանում է, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձինք իրավունք ունեն ստանալու գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն:
«Ստացող կողմ» նշանակում է` այն ԿողմըԴ որին մյուս Կողմը փոխանցում է գաղտնի տեղեկությունները:
«Երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող ցանկացած պետություն, կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
«Ենթակապալառու» նշանակում է` Կողմերից մեկի օրենսդրության համաձայն` պայմանագրի կողմի ներկայացրած ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ կազմակերպության այլ ձև, որն ունի գաղտնի պայմանագրերը կատարելու իրավունակություն՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան: