Հոդված 4
Հոդված 4
Իրավասու մարմիններ
1. Կողմերի իրավասու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետության համար`
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,
Կիպրոսի Հանրապետության համար`
Կիպրոսի Հանրապետության ազգային անվտանգության մարմինը/ պաշտպանության նախարարությունը:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են իրավասու մարմինների կոնտակտային տվյալների ցանկացած փոփոխության մասին:
3. Ըստ պահանջի` իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության վերաբերյալ համապատասխան ազգային օրենսդրության մասին և տեղեկություններ են փոխանակում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող անվտանգության չափորոշիչների, ընթացակարգերի և գործելակերպերի մասին: