Հոդված 8
Հոդված 8
Գաղտնի տեղեկությունների ոչնչացումը
1. Գաղտնի տեղեկությունները ոչնչացվում են այնպիսի եղանակով, որ բացառվի դրանց վերարտադրման և վերականգնման հնարավորությունը:
2. «ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ» /«ΑΚΡΩΣ ΑΠΟΡΡΗΤΟ» / «TOP SECRET» գաղտնիության աստիճանին համարժեք գաղտնի տեղեկությունները չեն ոչնչացվում: Դրանք վերադարձվում են Տրամադրող կողմի իրավասու մարմնին:
3. «ԳԱՂՏՆԻ» / «ΠΕΡΙΟΡΙΣΜΕΝΗΣ ΧΡΗΣΗΣ» / «RESTRICTED», «ԳԱՂՏՆԻ» / «ΕΜΠΙΣΤΕΥΙΚ» / «CONFIDENTIAL» և «ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ» / «ΑΠΟΡΡΗΤΟ» / «SECRET» գաղտնիության աստիճաններին համարժեք գաղտնի տեղեկությունները ոչնչացվում են Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
4. Գաղտնի տեղեկության ոչնչացման վերաբերյալ ակտը կազմվում և դրա անգլերեն թարգմանությունը փոխանցվում է Տրամադրող կողմի իրավասու մարմնին: