Հոդված 17
Հոդված 17
Վեճերի լուծման կարգը
Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանության ընթացքում ծագած վեճերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ոդված 18
Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և տևողությունը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար պահանջվող` Կողմերի ներքին ընթացակարգերի ավարտի մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը այն կարող է դադարեցնել ` 3 (երեք) ամիս առաջ մյուս կողմին գրավոր ծանուցելով:
Կատարված է Տալլինում 2017 թվականի սեպտեմբերի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովեներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը: