Հոդված 9
Հոդված 9
Հարկեր և տուրքեր
1. Կողմի տարածքում գրանցված և ժամանակավորապես մյուս Կողմի տարածքում գտնվող բեռների, ուղևորների և ուղեբեռի միջազգային ճանապարհային փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները սույն Համաձայնագրի պայմաններով ազատվում են սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի շահագործման հետ կապված բոլոր հարկերը վճարելուց:
2. Փոխադրամիջոցն արտադրողի կողմից մշտապես տեղադրված բաքերում պարունակվող վառելիքը` նախատեսված փոխադրամիջոցը վարելու համար (ոչ ավել, քան 200 լիտր` բեռնափոխադրող փոխադրամիջոցների համար, և ոչ ավել քան 600 լիտր` ավտոբուսների համար), ինչպես նաև քսանյութերը և պահեստամասերն ազատվում են մաքսային բոլոր տուրքերից՝ հյուրընկալող պետության պետական օրենսդրության համաձայն: Չօգտագործված պահեստամասերը պետք է արտահանվեն երկրից, իսկ փոխարինված մասերը պետք է արտահանվեն կամ ոչնչացվեն համապատասխան Կողմի մաքսային ծառայության աշխատակիցների ներկայությամբ:
3. Սույն Համաձայնագրի դրույթներով սահմանված փոխադրումը ենթակա է ճանապարհային վճարների և այլ տուրքերի վճարման, որոնք գանձվում են հյուրընկալող պետությունում` ճանապարհային ցանցի և կամուրջների օգտագործման համար: Ճանապարհային վճարները և այլ տուրքերը գանձվում են երկու Կողմերի երկրների տրանսպորտային օպերատորներից` առանց խտրականության: