Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

1. Կողմերի տարածքների միջև կամ տարածքների տարանցումով կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների համակարգով, որոնք տրամադրվում են Կողմերի իրավասու մարմնի կողմից:

2. Թույլտվության դիմումը պետք է ներկայացվի տրանսպորտային օպերատորի հիմնադրման երկրի իրավասու մարմնին: Եթե իրավասու մարմինը բավարարում է թույլտվության դիմումը, նա կապ է հաստատում մյուս Կողմի իրավասու մարմնի հետ: Թույլտվության դիմումի ձևաչափի և պահանջվող կից փաստաթղթերի վերաբերյալ որոշումը կայացնում է Համատեղ հանձնաժողովը:

3. Թույլտվությունները տրամադրվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից` համատեղ համաձայնությամբ: Թույլտվություն տրամադրելու կամ մերժելու որոշումն ընդունվում է երեք ամսվա ընթացքում: Թույլտվությունները վավեր են առավելագույնը 5 (հինգ) տարի ժամկետով: Դրանք սահմանում են փոխադրամիջոցի շահագործման պայմանները, ներառյալ շրջակա միջավայրի և անվտանգության չափորոշիչները, որոնք պետք է բավարարվեն փոխադրամիջոցների կողմից:

4. Շահագործման պայմանների փոփոխությունները և ծառայության չեղարկումը որոշվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններում սահմանված ընթացակարգով: Եթե ծառայության պահանջարկ այլևս չկա, օպերատորը կարող է այն չեղարկել` երեք ամիս առաջ ծանուցելով թույլտվությունները տրամադրած իրավասու մարմիններին և ուղևորներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։