Հոդված 8
Հոդված 8
Բեռնափոխադրումներին վերաբերող ընդհանուր դրույթներ
1. Երկու Կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի փոխանակում են համաձայնեցված քանակով թույլտվությունների ձևաթղթեր: Թույլտվությունները պետք է վավեր լինեն մինչև հաջորդ օրացուցային տարվա հունվարի 31-ը:
2. Թույլտվությունները չեն կարող փոխանցվել տրանսպորտային այլ օպերատորների:
3. Թույլտվությունները կարող են միաժամանակ օգտագործվել միայն մեկ փոխադրամիջոցի համար: Փոխադրամիջոցների համակցության դեպքում թույլտվության տրամադրման կամ դրանից ազատման հարցում որոշիչ գործոն է շարժիչային փոխադրամիջոցը:
4. Համատեղ հանձնաժողովը սահմանում է թույլտվության օգտագործումը կանոնակարգող քվոտաները, կատեգորիաները և հավելյալ պայմանները: