Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ոչ կանոնավոր և ճոճանակային ուղևորափոխադրումներ

1. Կողմերի տարածքների միջև և տարածքների տարանցումով ոչ կանոնավոր և ճոճանակային ուղևորափոխադրումներն իրականացվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից տրամադրված թույլտվություններով: Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցվում են տեխնիկական, շրջակա միջավայրի և անվտանգության այն չափորոշիչները, որոնք պետք է բավարարվեն սույն հոդվածով սահմանված փոխադրումն իրականացնող փոխադրամիջոցների կողմից:

2. Որպես սույն հոդվածի առաջին պարբերությունից բացառություն` ստորև նշված ծառայություններն ազատվում են թույլտվությունների համակարգից հյուրընկալող երկրի տարածքում.

ա) դռնփակ շրջագայություններ, երբ ամբողջ ուղևորության ընթացքում նույն փոխադրամիջոցն օգտագործվում է ուղևորների նույն խումբը փոխադրելու և նրանց մեկնման վայր բերելու համար.

բ) փոխադրումներ, երբ դեպի դուրս ուղևորությունը կատարվում է բեռնված, իսկ հետադարձը` չբեռնված.

գ) փոխադրումներ, երբ դեպի դուրս ուղևորությունը կատարվում է չբեռնված, իսկ հետադարձը` բեռնված` պայմանով, որ ուղևորները նույն փոխադրողի միջոցով նախապես մուտք գործեն այն Կողմերի տարածք, որտեղից նրանց նորից նստեցրել և փոխադրել են հիմնադրման պետության տարածք:

3. Ուղևորների նստեցումը ազատականացված ծառայության միջոցով չի թույլատրվում, եթե հատուկ թույլտվություն շնորհված չէ: Համատեղ հանձնաժողովը կարող է թույլտվությունից ազատումը տարածել ոչ կանոնավոր փոխադրումների այլ կատեգորիաների վրա:

4. Թույլտվության դիմումը պետք է ներկայացվի հյուրընկալող երկրի իրավասու մարմնին: Թույլտվության դիմումի ձևաչափի և պահանջվող կից փաստաթղթերի վերաբերյալ որոշումը կայացնում է Համատեղ հանձնաժողովը:

5. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, որոնք ազատված են թույլտվության պահանջներից և իրականցվում են ավտոբուսներով, պետք է ապահովված լինեն ստուգման ենթակա փաստաթղթով: Ստուգման ենթակա փաստաթղթի կիրառման պայմանները և բովանդակությունը սահմանվում են Համատեղ հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։