Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Սահմանումներ

Սույն Համաձայնագրում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1. «Տրանսպորտային օպերատոր» նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հիմնադրվել է Կողմերից մեկի տարածքում և լիազորված է իրականացնելու ուղևորների կամ բեռների փոխադրում:

2. «Փոխադրամիջոց» նշանակում է` շարժիչային փոխադրամիջոց կամ փոխադրամիջոցների համակցություն, որի դեպքում առնվազն շարժիչային փոխադրամիջոցը գրանցված է Կողմերից մեկի երկրում, և որն օգտագործվում և նախատեսված է բացառապես ուղևորների և բեռների փոխադրման համար:

3. «Փոխադրում» նշանակում է` բեռնված կամ չբեռնված փոխադրամիջոցի շարժ, եթե նույնիսկ փոխադրամիջոցը, կցորդը կամ կիսակցորդը ուղևորության մի հատվածում տեղափոխվում են գնացքով կամ նավով:

4. «Կաբոտաժ» նշանակում է` ուղևորների կամ բեռների փոխադրում Կողմերից մեկի երկրի տրանսպորտային օպերատորի կողմից` մյուս Կողմի տարածքում գտնվող առանձին վայրերի միջև:

5. «Կողմի տարածք», համապատասխանաբար, նշանակում է` Հայաստանի Հանրապետության տարածք և Սլովենիայի Հանրապետության տարածք:

6. «Հիմնադրման պետություն» նշանակում է` Կողմի տարածք, որտեղ հիմնադրվել է տրանսպորտային օպերատորը, և գրանցվել է փոխադրամիջոցը:

7. «Հյուրընկալող պետություն» նշանակում է` Կողմի տարածք, որտեղ տրանսպորտային օպերատորը գործում է` առանց իր փոխադրամիջոցն այնտեղ գրանցելու և առանց տրանսպորտային օպերատորի այնտեղ հիմնադրվելու:

8. «Ավտոբուս» նշանակում է` փոխադրամիջոց, որը գրանցված է Կողմերից մեկի տարածքում և կառուցվածքով ու սարքավորմամբ նախատեսված է և հարմար է ուղևորների փոխադրման համար, և որը ունի ութից ավելի նստելատեղ` վարորդի տեղից բացի:

9. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ» նշանակում է` ծառայություն, որով ուղևորները փոխադրվում են սահմանված երթուղով` նախապես հրապարակված ժամանակացույցին և սահմանված գներին համապատասխան: Ուղևորներին նստեցնում և իջեցնում են նախապես սահմանված կանգառներում:

10. «Ճոճանակային ուղևորափոխադրում» նշանակում է` փոխադրում, որն

ապահովում է ուղևորների խմբերի ուղևորություններ մի մեկնման կետից դեպի մեկ այլ նպատակակետ և հետադարձ ուղղությամբ: Մեկնման կետ և նպատակակետ, համապատասխանաբար, նշանակում են` այն վայրը, որտեղից սկսվում և որտեղ ավարտվում է ուղևորությունը` յուրաքանչյուր դեպքում ընդգրկելով շրջակա տարածքը 50 կմ շառավղով: Ճոճանակային ուղևորափոխադրումը կարող է ներառել ուղևորների կեցությունը նպատակակետում, անհրաժեշտության դեպքում` նաև ուղևորության ընթացքում: Ճոճանակային ուղևորափոխադրումների ընթացքում առաջին հետադարձ ուղևորությունը և վերջին դեպի դուրս ուղևորությունը կատարվում են չբեռնված փոխադրամիջոցով:

11. «Ոչ կանոնավոր փոխադրում» նշանակում է` ծառայություն, որը

ներառված չէ կանոնավոր ուղևորափոխադրման և ճոճանակային ուղևորափոխադրման սահմանման շրջանակներում: Փոխադրումների հաճախականությունը կամ քանակը չեն ազդում որպես ոչ կանոնավոր փոխադրում դասակարգման վրա:

12. «Ստուգման ենթակա փաստաթուղթ» նշանակում է` ուղևորների ցուցակ ավտոբուսների համար, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի կողմից համաձայնեցված նմուշին:

13. «Լիցենզիա/Թույլտվություն» նշանակում է` Կողմերից մեկի իրավասու մարմինների կողմից տրամադրված փաստաթուղթ, որով իրավունք/հնարավորություն է տրվում մյուս Կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցին ուղևորություն կատարել դեպի լիցենզիա/թույլտվություն տրամադրած Կողմի տարածք կամ այդ Կողմի տարածքով:

14. «Տարանցում» նշանակում է` մի Կողմի տարածքում գրանցված փոխադրամիջոցով ուղևորների և/կամ բեռների փոխադրում դեպի լիցենզիա/թույլտվություն տրամադրած Կողմի տարածք կամ այդ Կողմի տարածքով:

15. «Վտանգավոր բեռներ» նշանակում է` բեռներ, որոնք, իրենց բնորոշ հատկանիշներից և առանձնահատկություններից ելնելով, փոխադրման, բեռնման, բեռնաթափման և պահեստավորման ժամանակ կարող են դառնալ սարքավորումների, շենքերի և կառույցների վնասման պատճառ, ինչպես նաև հանգեցնել մարդկանց և կենդանիների մահվան, վնասվածքների կամ հիվանդությունների և վնաս հասցնել շրջակա միջավայրին:

16. «Համատեղ հանձնաժողով» նշանակում է` սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում նշված հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։