Հոդված 1
Հոդված 1
Կիրառման ոլորտ
1. Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի պետությունների տարածքների միջև բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրումը, նրանց տարածքների տարանցումով փոխադրումը և դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից փոխադրումները, որոնք իրականացվում են Կողմերից մեկի տարածքում հիմնադրված փոխադրողների կողմից:
2. Սույն Համաձայնագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի՝ միջազգային այլ հանձնառություններից բխող իրավունքների և պարտավորությունների վրա: