Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սարքավորումներ և այլ առանձնահատկություններ

1. Վտանգավոր բեռներ փոխադրող փոխադրամիջոցները պետք է կահավորված և հագեցած լինեն 1957 թ. սեպտեմբերի 30-ի` «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ADR) պահանջներին համապատասխան:

2. Անձնակազմի` վարելու և հանգստի ժամը վերահսկող սարքավորումները պետք է համապատասխանեն 1970 թ. հուլիսի 1-ի` «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող փոխադրամիջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի (AETR) դրույթներին:

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը հանձն են առնում խթանել անվտանգության և արտանետումների ընդունված չափանիշները բավարարող փոխադրամիջոցների օգտագործումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։