Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Տրանսպորտային օպերատորների պարտավորությունները և խախտումները

1. Կողմի երկրի տրանսպորտային օպերատորները և նրանց փոխադրամիջոցների անձնակազմերը մյուս Կողմի տարածքում գտնվելիս պետք է պահպանեն տվյալ երկրում գործող ազգային օրենսդրությունը:

2. Կողմի երկրի տրանսպորտային օպերատորի կողմից սույն Համաձայնագրի դրույթների ցանկացած խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինը, որի տարածքում կատարվել է խախտումը, առանց իր երկրի իրավական գործընթացները խոչընդոտելու, ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմին, որը ձեռնարկում է իր երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված քայլեր: Մասնավոր լուրջ դեպքերում հյուրընկալող պետության իրավասու մարմինը կարող է ժամանակավորապես արգելել մուտքը իր երկրի տարածք` մինչև հիմնադրման երկրի իրավասու մարմնի որոշումը: Կողմերի իրավասու մարմինները պետք է փոխադարձաբար միմյանց տեղեկացնեն ընդունված որոշումների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։