Հոդված 6
Հոդված 6
Թույլտվությունների համակարգը
1. Կողմերից մեկի տարածքում հիմնադրված տրանսպորտային օպերատորներն ունիվերսալ թույլտվությունների համակարգով կարող են իրականացնել.
ա) փոխադրում երկու Կողմերի տարածքների միջև,
բ) տարանցումով փոխադրում,
գ) փոխադրում մյուս Կողմի տարածքի մի կետի և երրորդ երկրի տարածքի մի որևէ կետի միջև, եթե երթուղին անցնում է փոխադրամիջոցի գրանցման երկրի տարածքով:
2. Մյուս կողմի տարածքի մի կետի և երրորդ երկրի տարածքի մի որևէ կետի միջև փոխադրումն իրականցվում է հատուկ թույլտվությամբ, եթե երթուղին չի անցնում փոխադրամիջոցի գրանցման երկրի տարածքով:
3. Կաբոտաժը թույլատրվում է միայն հյուրընկալող երկրի հատուկ թույլտվությամբ:
4. Համատեղ հանձնաժողովը կարող է առաջարկել թույլտվությունների այլ տեսակներ և անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել առանց թույլտվությունների փոխադրումներ իրականացնելու առաջարկություններ: