Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Թույլտվության պահանջներից ազատումը

1. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում նշված թույլտվությունները չեն պահանջվում հետևյալ դեպքերում.

ա) փոխադրում այնպիսի փոխադրամիջոցներով, որոնց ընդհանուր թույլատրելի բեռնման կշիռը` ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 6 տոննան, կամ երբ թույլատրելի առևտրային բեռը՝ ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 3.5 տոննան,

բ) դեպի օդանավակայան կամ օդանավակայանից ոչ կանոնավոր փոխադրումներ` օդային ծառայությունների ընթացքի փոփոխության դեպքում,

գ) վնասված կամ խափանված փոխադրամիջոցների փոխադրում և վերանորոգող փոխադրամիջոցների վազքեր,

դ) բեռնատար փոխադրամիջոցի չբեռնված վազքեր` այլ երկրում խափանված փոխադրամիջոցը փոխարինելու, ինչպես նաև խափանված փոխադրամիջոցի հետադարձ վազք վերանորոգումից հետո,

ե) բժշկական պարագաների և սարքավորումների փոխադրում, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների, մասնավորապես, բնական աղետների և մարդասիրական օգնության տրամադրման նպատակով,

զ) տոնավաճառների և ցուցահանդեսների կամ ոչ առևտրային նպատակներով արվեստի գործերի և նմուշների փոխադրում,

է) ոչ առևտրային նպատակներով գույքի, պարագաների և կենդանիների փոխադրում դեպի թատերական, երաժշտական, ֆիլմի, սպորտային կամ կրկեսային ներկայացումների և ցուցահանդեսների տարածք և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև ռադիոձայնագրությունների, կինո- կամ հեռուստատեսային արտադրանքի համար,

ը) կենցաղային տեխնիկայի տեղափոխում, որն իրականացվում է այդ նպատակով նախատեսված հատուկ աշխատակազմ և սարքավորումներ ունեցող ընկերությունների կողմից,

թ) հուղարկավորման նպատակով փոխադրում,

ժ) փոստի փոխադրում:

2. Համատեղ հանձնաժողովը կարող է վերանայել թույլտվության պահանջից ազատված վերոնշյալ կատեգորիաները` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հավանության պայմանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։