Հոդված 11. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման առանձնահատկությունները
Հոդված 11. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման առանձնահատկությունները
1. Պետական պահուստ մատակարարվող նյութական արժեքները, որոնց նկատմամբ սահմանվում են կյանքի անվտանգության, սպառողների առողջության և շրջակա միջավայրի պահպանման ապահովման պահանջներ, պետք է ունենան համապատասխանության հավաստագրեր (սերտիֆիկատներ):
2. Պետական պահուստում նյութական արժեքների պահպանման պայմաններն ու ժամկետները սահմանում է լիազորված մարմինը` հաշվի առնելով գործող պետական ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները: