Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Պետական պահուստի պաշարների օգտագործման կարգը

գործել է մինչև 2020-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պետական պահուստի պաշարների օգտագործման կարգը

1. Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում պետական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

2. Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:

3. Պարենային ճգնաժամի սպառնալիքի, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնության, ինչպես նաև տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման և շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական պահուստի պաշարները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել կառավարության պահուստային ֆոնդի հաշվին պետական պահուստի նյութական արժեքների սահմանված ծավալներից և նորմերից ավել գնումներ կատարելու մասին:

(13-րդ հոդվածը խմբ. 29.09.14 ՀՕ-150-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։