Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2020-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

պետական պահուստ` նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստ, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական և սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար.

լիազորված մարմին` պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող` գործադիր իշխանության հանրապետական մարմին.

պետական պահուստի համակարգի կառավարում` պետական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության` պետական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.

պետական պահուստի չնվազող պաշար` պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալ.

պետական պահուստի նյութական արժեքների մատակարարում` պետական պահուստի ձևավորման նպատակով նյութական արժեքների գնում և (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.

նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` պետական պահուստի նյութական արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի) կամ դրանց իրացում շուկայում.

պետական պահուստի նյութական արժեքների պահպանում` պետական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում` առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչև պետական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը.

պետական պահուստի պաշարների թարմացում` տարայի և փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետևանքով), ինչպես նաև դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ պետական պահուստ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքներ մատակարարելու պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների փոխարինում` զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների և տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված` նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` միաժամանակ նույն քանակությամբ համանման նյութական արժեքներ մատակարարելու պայմանով.

պետական պահուստից նյութական արժեքների փոխառնում` որոշակի պայմաններով պետական պահուստից նյութական արժեքների բացթողում` նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության պայմանով.

պետական պահուստի նյութական արժեքների ապաամրագրում` նյութական արժեքների բացթողում պետական պահուստից` առանց հետագա վերադարձելիության պայմանի.

արագ արձագանքման պաշար` պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օպերատիվ օգնության համար և ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների և այլ ապրանքների պաշարներ:

(3-րդ հոդվածը լրաց. 29.09.14 ՀՕ-150-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։