Հոդված 4. Պետական պահուստի նշանակությունը
Հոդված 4. Պետական պահուստի նշանակությունը
Պետական պահուստը նախատեսված է օգտագործել հետևյալ նպատակներով.
ա) ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
բ) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
գ) հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
դ) ցուցաբերել մարդասիրական օգնություն.
ե) պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա։