Հոդված 9. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը
Հոդված 9. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը
1. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազորված մարմինն է:
2. Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը պայմանագրերի հիման վրա իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունները չեն կարող անհիմն պատճառներով հրաժարվել լիազորված մարմնի հետ նյութական արժեքների մատակարարման մասին պայմանագրեր կնքելուց: