Հոդված 5. Պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը
Հոդված 5. Պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը
1. Պետական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը ապահովվում է լիազորված մարմնի և պահպանումն ու սպասարկումը իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը (այսուհետ` պետական պահուստի համակարգ):
2. Պետական պահուստի համակարգի կառուցվածքը և պետական պահուստի կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Պետական պահուստի համակարգ մտնող կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումը, լուծարումը, ինչպես նաև այդ կազմակերպություններին պետական գույքի ամրագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Պետական պահուստի համակարգի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է: