Հոդված 10. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը
Հոդված 10. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը
1. Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ծրագրերի համաձայն:
2. Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պատասխանատու պահպանման հանձնվել պաշտպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և այլ կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:
3. Պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազորված մարմնի և պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
4. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
ա) իրավունք ունեն լիազորված մարմնից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.
բ) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.
գ) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար:
5. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` զորահավաքային և պետական այլ ծրագրերի համաձայն:
6. Արագ արձագանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:
(10-րդ հոդվածը լրաց. 29.09.14 ՀՕ-150-Ն)