Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Լիազորված մարմնի գործառույթները պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում

գործել է մինչև 2020-03-30Բացել ARLIS-ում

Հոդված 14. Լիազորված մարմնի գործառույթները պետական պահուստի համակարգի կառավարման բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմինը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում պետական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ.

բ) մշակում է պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման գիտականորեն հիմնավորված նորմերն ու չափորոշիչները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) սահմանված կարգով մշակում ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.

դ) հսկողություն է իրականացնում պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, թարմացման, փոխարինման, տեղաբաշխման ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ.

ե) սահմանված կարգով ապահովում է պետական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

զ) վերահսկողություն է իրականացնում պետական պահուստի համակարգի կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման և այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։