Հոդված 6. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները
Հոդված 6. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները
1. Պետական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը և դրանց կուտակման նորմերը և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում` այդ նպատակով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում: