Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը
Հոդված 8. Պետական պահուստի համակարգի ֆինանսավորումը
1. Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Կառավարությունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձևավորմանը:
3. Պետական պահուստի ձևավորման, պետական պահուստի համակարգի պահպանման և զարգացման ծախսերը առանձին հոդվածով արտացոլվում են պետական բյուջեի մասին օրենքում:
(8-րդ հոդվածը խմբ. 29.09.14 ՀՕ-150-Ն, 14.11.19 ՀՕ-245-Ն)