Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պահպանել ներքին աշխատանքային կարգապահության կանոնները.»,

բ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների` դատարանի նախագահը և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը պարտավոր են լիարժեք և պատշաճ կատարել սույն օրենսգրքով համապատասխանաբար դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված լիազորությունները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։