Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 30. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Օրենքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հավակնորդների գրավոր քննության աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն՝ ծածկագրված (ապանձնավորված) վիճակում: Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով և ուղենիշային տիպային պատասխաններով: Գնահատման հանձնաժողովի անդամները չպետք է գնահատման ընթացքում միմյանց հետ քննարկեն գրավոր քննության աշխատանքին տրվող գնահատականները և դրանց հիմնավորումները: Հանձնաժողովի անդամները գրավոր քննության աշխատանքները գնահատելիս հաշվի են առնում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։