Հոդված 50. Օրենքի 149-րդ հոդվածում՝
Հոդված 50. Օրենքի 149-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.
3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս:».
3) 2-րդ մասը «հետևանքները,» բառից հետո լրացնել «դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը,» բառերով.
4) 3-րդ մասը «Եթե» բառից հետո լրացնել «առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելու կամ» բառերով: