Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 48. Օրենքի 146-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48. Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:».

3) 6-րդ մասի՝

ա. 1-ին կետը «հարուցված» բառից հետո լրացնել «կարգապահական» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։