Հոդված 7. Օրենքի 53-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 53-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «և համապատասխան դատավորին» բառերը փոխարինել «, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող քննչական գործողության մասին՝ նաև համապատասխան դատավորին:» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող քննչական գործողության: Քննչական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:»: