Հոդված 33. Օրենքի 107-րդ հոդվածում՝
Հոդված 33. Օրենքի 107-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո» բառերը փոխարինել «Բողոքարկման արդյունքները հրապարակելուց, իսկ բողոքներ չլինելու դեպքում՝ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու հետ միաժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում միասնական համալրված ցուցակում ներառված հավակնորդների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկները՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:».
3) 8-րդ մասը «միավորները,» բառից հետո լրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով: