Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 34. Օրենքի 108-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Օրենքի 108-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ինքնատիրապետում,» բառից հետո լրացնել «բարեվարքություն,» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում, հավակնորդներն անցնում են հոգեբանական թեստավորում: Հոգեբանական թեստը կազմվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշները գնահատելու նպատակով, և դրա արդյունքն ստացվում է ըստ նախապես մշակված էլեկտրոնային համակարգի: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը, որի հիման վրա թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովում է Լիազոր մարմինը։ Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին և Բարձրագույն դատական խորհրդին:».

3) 2-րդ մասի 1-ին կետը «անձնական գործի» բառերից հետո լրացնել «, ներառյալ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացության» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։