Հոդված 23. Օրենքի 94-րդ հոդվածում՝
Հոդված 23. Օրենքի 94-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «ընդունվում են» բառերից հետո լրացնել «բաց քվեարկությամբ՝» բառերով.
2) 5-րդ մասի «գաղտնի քվեարկությամբ» բառերը փոխարինել «խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ» բառերով.
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»: