Հոդված 45. Օրենքի 142-րդ հոդվածում`
Հոդված 45. Օրենքի 142-րդ հոդվածում`
1) 1-ին մասի`
ա. 1-ին կետից հանել «ակնհայտ և կոպիտ» բառերը, իսկ նույն կետը «խախտումը» բառից հետո լրացնել «, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.» բառերով,
բ. 2-րդ կետի «կանոնները» բառից հետո հանել «կոպիտ» բառը,
գ. 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասը «իրադրությունում» բառից հետո լրացնել «ակնհայտորեն» բառով.
5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էական կարգապահական խախտում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.
3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:»: