Հոդված 49. Օրենքի 147-րդ հոդվածում՝
Հոդված 49. Օրենքի 147-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «վեց շաբաթից» բառերը փոխարինել «երկու ամսից» բառերով.
2) 3-րդ մասի 4-րդ կետը «անձին» բառից հետո լրացնել «, ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերով, իսկ նույն կետի «տեղեկությունների վերաբերյալ» բառերը փոխարինել «տեղեկություններ և» բառերով.
3) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք:».
4) 9-րդ մասի երկրորդ նախադասությունը «դրոշմագրով» բառից հետո լրացնել «կամ դրա անհնարինության դեպքում՝ հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից» բառերով: