Հոդված 51. Օրենքի 150-րդ հոդվածում`
Հոդված 51. Օրենքի 150-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
2) 2-րդ մասի «մեկ ամսով» բառերը փոխարինել «երեք ամսով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և այն վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։
4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։»: