Անցնել բովանդակությանը
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 58. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին, 4-րդ հոդվածները և 5-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն մասում նշված նորմերի ուժի մեջ մտնելը Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև:

3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը և 44-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից:

4. Սույն օրենքի 34-րդ հոդվածը՝ հոգեբանական թեստավորման մասով, ուժի մեջ է մտնում հոգեբանական թեստավորման համար Բարձրագույն դատական խորհրդի հաստատած կարգին համապատասխան` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված անհրաժեշտ պայմանների ստեղծման պահից:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման կարգը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, արդարադատության նախարարությունն ապահովում է հոգեբանական թեստավորման անցկացման համար անհրաժեշտ պայմանները։

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովն ընտրում է Ուսումնական հարցերի և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների անդամներին, և նույն օրը գործող Ուսումնական հարցերի և Կարգապահական հարցերի հանձնաժողովների լիազորությունները համարվում են դադարած։

8. Ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի առաջին կազմի համապատասխան երեքական դատավոր անդամներին և մեկ ոչ դատավոր անդամին ընտրում է չորս, իսկ երեքական դատավոր անդամներին և մեկ ոչ դատավոր անդամին` երեք տարի ժամկետով:

9. Ընդհանուր ժողովի կողմից ընտրվող հանձնաժողովի անդամների պաշտոնավարման ժամկետը որոշվում է ըստ առավելագույն գործակից ստացած թեկնածուների: Սույն մասով նախատեսված գործակիցը հաշվարկվում է Օրենսգրքի 76-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված կարգով:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի անցկացման և ընտրության անցկացման կարգն ու մանրամասները։

11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, ձևավորվում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասներ, ինչպես նաև դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների:

12. Դատավորի առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից 2024 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

14. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շարունակում է պաշտոնավարել մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

15. Սույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները:

16. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին և Վճռաբեկ դատարանի նախագահին մակագրված գործերի վերաբաշխում տեղի չի ունենում, իսկ սույն օրենքով սահմանված նվազեցումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մակագրված գործերի վրա:

17. Սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված 105.1-ին հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար անցկացված գրավոր քննության արդյունքների դատական կարգով բողոքարկման հետ կապված հարաբերությունների վրա:

18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Ընդհանուր ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվում է սույն օրենքին և դրանով սահմանված հանձնաժողովների ընտրության նոր կարգավորումներին:

19. Սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. ապրիլի 19

Երևան

ՀՕ-197-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։