Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · (գլուխը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Հոդված 35. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 35. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը

1. Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

2. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

3. Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում: Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:

4. Հանձնաժողովի նստավայրը Երևան քաղաքն է: Իր որոշմամբ Հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաև այլ համայնքներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։