Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 46. Լիցենզավորումը

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 46. Լիցենզավորումը

1. Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակելու համար հայտարարվող հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների մրցույթից հետո: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

3. Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզիա ստանալու նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:

4. Հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիան չի կարող փոխանցվել կամ վաճառվել (օտարվել) այլ անձի:

(46-րդ հոդվածը լրաց. 31.05.17 ՀՕ-87-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։