Հոդված 28. Խորհրդի գործունեության կարգը
Հոդված 28. Խորհրդի գործունեության կարգը
1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների և իր հաստատած կանոնակարգի համաձայն:
2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաև նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի տարիքով ավագ անդամը:
4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:
5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:
6. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին և հրապարակում իր պաշտոնական կայքում:
9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 9 է, իսկ Խորհրդի անդամներինը՝ 5.25: Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային աշխատավարձը սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով: